Երևանում իրավաբանական անձանց կգրանցեն «Մեկ պատուհանի կանգառ» սկզբունքով19 օգոստոսի 2010 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը 113,3 մլն դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության կողմից Երևան քաղաքում իրավաբանական անձանց գրանցման ծառայությունների մատուցումը «Մեկ պատուհանի կանգառ» (ՄՊԿ) սկզբունքով իրականացնելու համար համապատասխան տարածքի նորոգման և կահավորման նպատակով։ Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, նման որոշում է ընդունվել օգոստոսի 19-ին կայացած նիստում, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Դրա շնորհիվ կկրճատվեն ՄՊԿ-ում օրենքով սահմանված գրանցման վճարն ընդունելու ընթացակարգը և ժամկետը, ՄՊԿ-ն կօժտվի առգիծ ռեժիմով աշխատելու հնարավորությամբ և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ: Այս հարցի առնչությամբ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն կարևորներից է արդարադատության նախարարության 2010թ. ծրագրում և գտնվում է նախարարի անմիջական հսկողության ներքո։ ՄՊԿ-ն չափազանց լուրջ բարեփոխում է և համակողմանիորեն պետք է լուսաբանվի մամուլում։ Վարչապետը կարևորել է նաև ՀՀ արդարադատության նախարարի ներկայացրած «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրինագծերը, որոնք ԱԺ հավանությանն արժանանալուց հետո կկարողանան բեկում մտցնել նշված ոլորտներում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |