Ռուսական ռազմական բազան Գյումրիում կմնա մինչև 2044թ.

Ռուսական ռազմական բազան Գյումրիում կմնա մինչև 2044թ.

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում ստորագրվել է Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետի երկարացման մասին Արձանագրություն, որը ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը և Անատոլի Սերլյուկովը: Ստորագրվել է նաև փոխըմբռնման և համագործակցության հուշագիր ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Արձանագրությունը ստորագրվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ:

Արձանագրության համաձայն, Գյումրիում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետը երակարացվել է մինչև 2044թ.-ը: Ինչ վերաբերվում է հուշագրին, ապա Ռուսաստանը տեխնիկական աջակցություն կտրամադրի և կվերանորոգի հայկական ռազմական տեխնիկան:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---