Ռուսաստանը կշարունակի իր միջնորդական առաքելությունը Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցության գործում![]() ![]() PanARMENIAN.Net - Ռուսաստանը կշարունակի իր միջնորդական առաքելությունը Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցության գործում: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի Կովկասում կրկին պատերազմ չսկսվի: Ես նաև համոզված եմ, որ չի կարելի միջնորդներ պարտադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այս դեպքում կարևոր է արդյունքը, այլ ոչ թե այն ինստիտուտները, որոնք կիրառվում են: Այն միջնորդական ինստիտուտները, որոնք զբաղվում են այս հակամարտությամբ կամ առաջարկվում են, պետք է ընդունելի լինեն այն երկրների համար, որոնք գտնվում են ոչ դյուրին բանակցությունների գործընթացում: Անհնար է միջնորդներ պարտադրել, եթե նրանք դուր չեն գալիս կամ նրանց մասնակցությունն առաջացնում է հիմնավորված կասկածներ անկողմնակալության մեջ»,- ընդգծել է ՌԴ նախագահը, հավելելով, որ եթե կողմերը պայմանավորվեն գործընթացում նոր միջնորդներ ներգրավելու մասին, այդ թվում` ՄԽ շրջանկաներում, ապա ՌԴ-ն կընդունի այդ իրողությունը: Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ը դեռևս ցուցադրում է ինչ-որ արդյունավետություն: Իր հերթին, ՀՀ նախագահը նշել է, որ հայկական կողմը բազմիցս միանշանակ և կտրուկ հայտարարել է, որ Մինսկի խմբի ձևաչափն ամենաընդունելին է համարում: «Բոլորին հայտնի է հայկական դիրքորոշումը.մենք կարծում ենք, որ ՄԽ շրջանակներում կարելի է կոնկրետ արդյունքների հասնել: Բացի դրանից, ցանկանում եմ ասել, որ տարածաշրջանում իրավիճակը «ոչ խաղաղություն է, ոչ պատերազմ»: Վատ է, որ խաղաղություն չէ, բայց լավ է, որ պատերազմ չէ, և դրանում մեծ է ՄԽ ավանդը»,- ասել է Սարգսյանը:
![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ԵԱՀԿ Մինսկի խումբ Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |