Մոսկվայում դեկտեմբերին տեղի կունենա ՀԱՊԿ գագաթաժողովը20 օգոստոսի 2010 - 21:24 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի ունեցող ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի առաջին նիստի ժամանակ կարծիքներ փոխանակվեցին լայնընդգրկուն հարցերի, մասնավորապես, Ղրղըստանում տիրող իրավիճակի և այդ հանրապետությանը ՀԱՊԿ հնարավոր օգնության վերաբերյալ: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերի համաձայն, քննարկվել են նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության հարցեր, որոնք գագաթաժողովի մասնակիցների կարծիքով որակական նոր մակարդակ պետք է ձեռք բերեն: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն, իր հերթին, ասել է, որ մտքերի փոխանակությունն անցել է ըստ կանխավ ծրագրված սցենարի: «ՀԱՊԿ-ն իրական ուժ է, որը իրապես ազդեցություն է գործում ոչ միայն տարածաշրջանի իրադարձությունների վրա, այլև կազմակերպության ողջ տարածականության: Մենք ապագայի ծրագրեր ենք կազմել, որոնք մանրամասնորեն կքննարկվեն դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցող ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում: Ինչպես գիտեք, ՀԱՊԿ հաջորդ նախագահը լինելու է Բելառուսը և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հաստատել է իր պատրաստակամությունը` ղեկավարելու կազմակերպությունը հաջորդ ժամանակաընթացքում», - ընդգծել է Դ. Մեդվեդևը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |