Հայաստան-Իռլանդիա և Մակեդոնիա-Հայաստան ֆուտբոլային խաղերը կսպասարկեն հունգարացի և նորվեգացի մրցավարներըPanARMENIAN.Net - Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կսպասարկի Հունգարիայի մրցավարական անձնակազմը` Ժոլտ Սաբոյի գլխավորությամբ: Նրան կօգնեն Ռոբերտ Կիշպալը և Ժոլտ Վարգան: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Յոժեֆ Բերգերը: Խաղը կկայանա սեպտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Մակեդոնիա-Հայաստան հանդիպման մրցավարը կլինի Էսպեն Բերնտսենը: Մրցավարի օգնականներ են նշանակվել Գեյր Ագե Հոլենը և Օդ-Յարլե Լարսենը: 4-րդ պաշտոնյանի պարտականությունները կկատարի Թոմ Հարալդ Հագենը: Մրցավարական անձնակազմը ներկայացնում է Նորվեգիան, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |