Երևանում սեպտեմբերի 16-17-ին տեղի կունենա խաղողագործությանը նվիրված Fruitfull Armenia գյուղատնտեսական ֆորումը21 օգոստոսի 2010 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Fruitfull Armenia 6-րդ ամենամյա գյուղատնտեսական ֆորումը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 16-17-ին: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Fruitfull Armenia ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աննա Քրիստինա Շիրինյանը, հերթական ֆորումը կանվանվի «Հարստացնենք Հայաստանի խաղողագործությունը»: Նրա խոսքերով, ֆորումի հատուկ հյուրը կլինի աշխարհում ամենահայտնի դեգուստատոր Միշել Ռոլանը: «Հայաստանի համար շատ կարևոր է զարգացնել այս ոլորտը և նոր տեխնոլոգիաներ կիրառել: Պետք է ապրանքանիշ ստեղծել, որը հայտնի կլինի ողջ աշխարհում: Օրինակ, Bodega del Fin del Mundo արգենտինական գինիների տնտեսությունը, 20 տարի առաջ փոխելով գինու արտադրության տեխնոլոգիան, շատ հայտնի ապրանքանիշ է դարձել: Մեր Արենին պետք է ավելի լավը լինի, և պետք է այնպես անել, որպեսզի աշխարհի ցանկացած ռեստորանում գտնվելու դեպքում կարողանաս պատվիրել մեր գինին»,- ասել է Fruitfull Armenia- ի տնօրենը: Նա նաև կարծում է, որ արտահանման հիմնական շուկան կարող է դառնալ Ռուսաստանը, որն արգելել է Վրաստանի և Մոլդովայի գինիների ներկրումը: Ֆորումը կբացի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |