IT Club-ը Ծաղկաձորում հերթական հավաքը կանցկացնի21 օգոստոսի 2010 - 17:40 AMT PanARMENIAN.Net - X-TECH и SHAHUMYAN MEDIA ընկերությունները, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի աջակցությամբ, օգոստոսի 21-ին և 22-ին Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տանը կազմակերպում են IT Club-ի հերթական հավաքը, հավաքատեղիից հաղորդել են PanARMENIAN.Net ին: IT Club-ը ստեղծվել է` առաջնորդվելով ՏՏ ոլորտում առանց փողկապների հանդիպումների արձանագրած հաջողություններով, ոլորտի առաջատար և սկսնակ ընկերությունների մասնագետներին պարբերական հանդիպումների հնարավորություն ընձեռելու նպատակով: Ակումբը, մասնակիցների գնահատմամբ, նպաստում է թե’ մասնագետների անհատական զարգացմանը, թե’ ՏՏ ոլորտի ընդհանուր զարգացմանը: Այսօր արդեն IT Club-ն ունի 150-ից ավելի անդամ, և կազմակերպել է 19 հանդիպում: Ծաղկաձորյան արտագնա հավաքով, որին կմասնակցի մոտ 80 մասնագետ, նախատեսվում է IT Club-ի հանդիպումներն առավել լայնածավալ և արդյունավետ դարձնել: Այստեղ կարող են ծնվել նոր գաղափարներ, ձևավորվել Start up ընկերություններ, ստեղծվել համատեղ նախագծեր և ուսանողներին ներգրավել ընթացիկ նախագծերի մեջ: IT Club –ն արդեն իսկ համագործակցում է տարբեր IT ընկերությունների, պորտալների և բլոգերի հետ: Այս հանդիպումը թիմային աշխատանքի բացառիկ հնարավորություն է, ինչը կնպաստի ընդհանուր նպատակների ձևավորմանը և ոլորտի կայացմանն ու մրցունակության բարձրացմանը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |