Բակո Սահակյան. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը հայոց անկախ պետականության զարգացման ամենակարևոր նախապայմանն է22 օգոստոսի 2010 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Լիբանանի Հանրապետություն: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, օգոստոսի 21-ին Լիբանանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել «Արցախ Ֆոնդ» կազմակերպության անդամների հետ: Բակո Սահակյանը կազմակերպության է հանձնել «Երախտագիտություն» մեդալը` սոցիալական ոլորտի վերականգնման ու զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Նախագահը բարձր է գնահատել կազմակերպության կողմից հանրապետությունում իրականացվող բազմաբնույթ ծրագրերը, նշելով շահագրգռվածությունը մեր երկրում «Արցախ Ֆոնդի» աշխատանքներն ընդլայնելու մեջ: Նույն օրը նախագահ Սահակյանն այցելել է Անթիլիաս քաղաքում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարան և հանդիպում ունեցել Արամ Ա կաթողիկոսի, Լիբանանի հայազգի նախարարների և պատգամավորների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Երկրի ղեկավարը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի նահատակների հուշարձանին: Հանդիպման ընթացքում արծարծվել է Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին և Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցերի լայն շրջանակ: Արամ Ա կաթողիկոսը նշել է Արցախի ճակատագրային դերակատարությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ և ընդգծել, որ նրա զորացումն և զարգացումը բխում է համայն հայության կենսական շահերից: Բակո Սահակյանը կարևորել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը` այն համարելով հայ ժողովրդի և հայոց անկախ պետականության զարգացման ամենակարևոր նախապայմանը և այս գործընթացում ընդգծել է նաև եկեղեցու դերակատարությունը: Այնուհետև նախագահ Սահակյանը Բեյրութ քաղաքում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում է ունեցել Լիբանանում հայ ավանդական կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցեր: Այցի ընթացքում երկրի ղեկավարին ուղեկցում էին Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Լիբանանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը: Միջոցառումներին մասնակցում էին նաև Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |