Նիժնի Նովգորոդում հայկական եկեղեցու կառուցման ժամկետը ֆինանսավորման պակասի պատճառով երկարաձգվել է մինչև 2015թ.22 օգոստոսի 2010 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Նիժնի Նովգորոդում հայկական եկեղեցու կառուցման ժամկետը երկարաձգվել է մինչև 2015թ.: Բացի եկեղեցու շենքից ծրագրվում է մի քանի տնտեսական նշանակության շինություններ կառուցել: Ինչպես հաղորդում է «Երկրամաս» թերթը, շինարարության ժամկետի երկարաձգումը բացատրվում է ֆինանսավորման պակասով: Ինչպես նշել է Նիժեգորոդի հայ համայնքի նախագահ Տիգրան Շահնազարյանը, այն ընթանում է բացառապես ծխականների նվիրատվությունների շնորհիվ: Նիժեգորոդի մարզի ներդրումային քաղաքականության փոխնախարար Անդրեյ Գնեուշևի խոսքով, ներդրումների ծավալը կազմում է 12,4 մլն ռուբլի: Հողատարածքը կազմում է 3,3 հազ. քառ. մ, եկեղեցու շենքի տարածքը` 300 քառ. մ: «Ներկայումս կառուցվել է եկեղեցու կմախքը, ընթանում են հարդարման աշխատանքները»,- ավելացրել է Գնեուշևը: Նիժնի Նովգորոդում` Նիժեգորոդյան տոնավաճառի տարածքում 1828 թվականից ի վեր հայկական եկեղեցի է կանգուն եղել, որ կառուցվել է ճարտարապետ Լեերի նախագծով` ցարական գանձարանի գումարով: Հայկական եկեղեցին կանգուն է մնացել մոտ 100 տարի և, ինչպես շատ այլ եկեղեցիներ, քանդվել է 20-րդ դարի 30-ական թվականներին: Ինչպես հաղորդում է «Նիժնի Նովգորոդ» տեղեկատվական գործակալությունը, 1996 թվականի մայիսին հայ համայնքը հայկական եկեղեցի նախագծելու և կառուցելու համար հողատարածք տրամադրելու խնդրանքով դիմեց այն ժամանակվա քաղաքապետ Իվան Սկլյարովին: 1996 թվականի հունիսին որոշում ընդունվեց նախկին պատմական վայրի հարևանությամբ տարածք տրամադրելու մասին: 2002 թվականի մայիսին համայնքին 3300 քառ. մ մակերեսով տարածք տրամադրվեց Յամսկայա 3 փողոցում: Նախագծի համաձայն եկեղեցական համալիրը բաղկացած է լինելու երկու կառույցներից` եկեղեցուց և վարչա-ուսումնական համալիրից: Եկեղեցին նախագծվել է 2007 թվականին Հայաստանում: Եկեղեցական համալիրի չափսերը. եկեղեցու չափսերը` երկարությունը` 20մ, լայնությունը` 14,5մ, բարձրությունը` 19մ, տարածքը` 259 քառ. մ: Մատուռի տարածքը` 100 քառ. մ: Եկեղեցին միաժամանակ կարող է տեղավորել 200 հոգի: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |