Բագրատ Ասատրյան. Տարեվերջին Հայաստանի իշխանությունները «կնկարեն» ՀՆԱ գեղեցիկ աճ23 օգոստոսի 2010 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Տարեվերջին Հայաստանի իշխանությունները «կնկարեն» ՀՆԱ գեղեցիկ աճ, մեկնաբանել է ՀՆԱ աճի տեմպի դանդաղեցումը (4 տոկոս) Հայաստանի ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Հայաստանի կառավարությունը ոչ մի հակաճգնաժամային ծրագիր չունի, դրանք միայն խոսքեր են եղել, իսկ տնտեսությունը կրկին անառողջ է»,- ասել է նա, ավելացնելով, որ ընթացիկ տարում գնաճի բարձր տեմպերի պատճառով (հունվար-հուլիսին գնաճը կազմել է 7.4 տոկոս) Հայաստանում աղքատության մակարդակը կաճի: Նրա խոսքերով, օգոստոսի սկզբին ալյուրի գները 9000 դրամից բարձրացել են 11 հազար դրամ 50կգ համար, այսինքն ավելի քան 20 տոկոսով, ընդ որում համաշխարհային գներն աճել են 10 տոկոսով: «Եթե համաշխարհային շուկայում գներն աճում են, ապա Հայաստանում դրանք ևս աճում են, իսկ եթե նվազում են` մեզ մոտ շարունակում են աճել»,- ասել է նա: ԿԲ նախկին նախագահի խոսոքերով, Հայաստանի նման փոքր երկիրը պետք է ցորենի պաշարներ ունենա` աշխարհում գների բարձրացմանն այդքան սուր չարձագանքելու համար: Ցորենի գների աճը նա բացատրել է նրանով, որ Հայաստանում ցանքատարածքները զանգվածային չեն մշակվում, իսկ եթե 2008-ին Հայաստանում ցորենի բերքը կազմել է 415 հազար տոննա, 2009-ին այն կազմել է 375 հազար տոննա, իսկ ընթացիկ տարում` 290 հազար: Իր հերթին, ՀՀ խորհրդարանի պատգամավոր, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանը կարծում է, որ կառավարության հակամճգնաժամային ծրագիրն արդյունավետ է աշխատում, այլապես ճգնաժամի հետևանքներն ավելի շոշափելի կլինեին: Նրա կարծիքով, պետությունը չի կարող կանխատեսել բնական աղետները և մի քանի տարով պահպանել ցորենի պաշարները, իսկ ցորենի անհրաժեշտ ռազմավարական պաշարներ Հայաստանն ունի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |