Վլադիմիր Զախարով. Ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունը լուծելու դեպքում Ռուսաստանը չի կարող «նստած» դիրքով մնալ23 օգոստոսի 2010 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունը լուծելու դեպքում Ռուսաստանը չի կարող «նստած» դիրքով մնալ: Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքով, դա պարզապես անհնար է: «Հենց Ռուսաստանն է սկսել գործընթացը Մայնդորֆյան հռչակագրով, հենց Ռուսաստանի նախագահն է հավաքել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, և նրանք ստորագրել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման մասին փաստաթուղթը»,- նշել է Զախարովը: Կովկասի Ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանն իր հերթին ասել է, որ Ռուսաստանը ռազմական գործողությունների չվերսկսվելու երաշխավորն է և ապահովում է ռազմական հավասարակշռությունը հակամարտության գոտում: Նրա խոսքով, Ռուսաստանը փորձում է խաղաղություն պահպանել տարածաշրջանում: Անդրադառնալով կարծիքին այն մասին, որ հայ-ռուսական պայմանագրերը ստորագրվել են ի պատասխան թուրք-ադրբեջանական համաձայնագրերին, հայ փորձագետն ասել է, որ համաձայն չէ այդ մտքի հետ, քանի որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև պայմանագրերը ստորագրման են նախապատրաստվել դեռևս նախքան Թուրքիայի ու Ադրբեջանի միջև որևէ համաձայնությունների ձեռքբերումը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |