Հայաստանում Շվեդիայի դեսպանն ավարտել է իր առաքելությունը23 օգոստոսի 2010 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի դեսպան Հանս Գունար Ադենին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը, շնորհակալություն հայտնեց դեսպան Ադենին` հայ-շվեդական հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը, բարձր գնահատելով դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները` ինչպես նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում` կողմերը կարևորեցին Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ տնտեսական կապերի զարգացումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցության շուրջ: Դեսպանի խնդրանքով անդրադարձ կատարվեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցերի: Հանդիպման ավարտին, ի նշանավորումն հայ-շվեդական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Ադենի ներդրման, նախարար Նալբանդյանը ԱԳՆ հուշամեդալ հանձնեց Հանս Գունար Ադենին: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |