ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 6 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ «ՇՈՂԱԿՆ» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ԱԴԱՄԱՆԴՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ 4 սեպտեմբերի 2001 - 23:47 AMT PanARMENIAN.Net - Իսրայելյան «LLD Diamond Ltd» ընկերությունը մտադիր է հայկական «Շողակն» ձեռնարկությանը տրամադրել մոտ 6 մլն դոլար ռուսաստանյան ադամանդներ ձեռք բերելու համար: Այդ մասին լրագրողներին այսօր հայտնեց ադամանդամշակման «Շողակն» ձեռնարկության տնօրեն Սերգեյ Գասպարյանը: Նա նշեց, որ «Շողակնը», որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «LLD Diamond Ltd»ընկերությանը, մտադիր է ձեռք բերել 34 հազար կարատ ադամաններ: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, այդքան է կազմում ձեռնարկության քվոտան ռուսաստանյան 300 հազար կարատ բնական ադամանդների ընդհանուր ծավալից, որոնք Հայաստանին կտրամադրվեն 2001 թվականին: Ձեռնարկության տնօրենը նշեց, որ ռուսաստանյան ադամանդների մշակումը թույլ կտա ստեզծել եւս 150 աշխատանքային տեղեր ի լրացում գոյություն ունեցող 550-ին: Հիշեցնենք, որ համաձայն պայմանագրի «LLD Diamond Ltd» ընկերությունը, երկու տարվա ընթացքում պարտավորվում է ներդնել ձեռնարկությունում 2.265 մլն դոլար: Պայմանագրով նախատեսվում է, որ 30 ամիս հետո ձեռնարկությունում կստեղծվեն 1330 աշխատանքային տեղեր 300 դոլար աշխատավարձով: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |