Թուրքիայի ԱԳՆ-ն բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի աշխարհում իրենց պատմության մասին «անհիմն պնդումներով» բանաձևեր չընդունվեն24 օգոստոսի 2010 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հնգամսյա ուշացումով պատասխանեց Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից թուրքական խորհրդարանի պատգամավոր Ջանան Արիտմանի գրավոր հարցումին այն մասին, թե ինչիպիսի միջոցներ են ձեռնարկել թուրքական իշխանությունները 2010-ի ապրիլի 9-ին գերմանական հեռուստաալիքներից մեկով «Aghet» (Աղետ) փաստագրական ֆիլմի ցուցադրությունն արգելելու համար, որը պատմում է 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet թերթը, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ թուրքական իշխանությունները յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում տեղեկացրել են իրենց գերմանացի գործընկերներին հակաթուրքական միջոցառումների մասին, որոնք կազմակերպվել են Գերմանիայի հայկական համայնքի կողմից: Նրա խոսքերով, ֆիլմի ցուցադրությունից մեկ օր առաջ Բեռլինում Թուրքիայի դեսպանը փորձել է համապատասխան միջոցներ ձեռնարկելԳերմանիայի ԱԳՆ-ում: Ինչպես հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, ապրիլի 13-ին Անկարայում Էքարտ Կունցը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան ասել են, որ Թուրքիան սպասում է, որպեսզի Գերմանիայում վերջ տրվի 1915թ. հետ կապված «կանխակալ» միջոցառումներին, քանի որ հայերի գործողությունները կարող են բացասական հետևանքներ ունենալ: Դավութօղլուն ընդգծեց, որ թուրքական իշխանությունները երբեք չեն լռելու անհիմն պնդումների վերաբերյալ. «Թուրքիան հնարավոր ամեն ինչ անում է հայկական քարոզչության դեմ: Թուրքիայի ԱԳՆ-ն բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի աշխարհի տարբեր խորհրդարաններչում իրենց պատմության մասին անհիմն պնդումներով բանաձևեր չընդունվեն»: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |