Հայկ Բաբուխանյան. «Հայաստանը ՀԱՊԿ անդամ դառնալուց բացի այլ ելք չունի»

Հայկ Բաբուխանյան. «Հայաստանը ՀԱՊԿ անդամ դառնալուց բացի այլ ելք չունի»

PanARMENIAN.Net - «Հայաստանը ՀԱՊԿ անդամ դառնալուց բացի այլ ելք չունի: Մենք երկու հարևան պետություն ունենք, որոնք էությամբ ցեղասպան են ու պանթուրքական», - Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նրա խոսքերի համաձայն, երբ Ռուսաստանը որոշակի առումով հեռանում է տարածաշրջանից, ապա հայերի ցեղասպանություն է սկսվում:

«Պատմությունը ցույց է տալիս, որ հենց այդպես էլ եղել է անցյալ դարի 1915, 1923, 1990-ական թվականներին: Ես ուզում եմ, որ բոլորը հասկանան` թուրքական այս «խաղերը» ոչինչ չեն փոխում, թուրքը մնում է թուրք, իսկ Թուրքիան` ցեղասպան պետություն: Հենց այդ պատճառով էլ մեզ հարկավոր են և’ ռազմաբազաները, և’ ՀԱՊԿ-ն, որովհետև, արձանագրության համաձայն, Հայաստանի վրա յուրաքանչյուր հարձակում դիտվելու է որպես հարձակում Ռուսաստանի վրա: Ես համոզված եմ, որ ՌԴ-ը Հայաստանի բանակը զինելու է նորագույն սպառազինությամբ, իսկ Ադրբեջանի բանակի միլիարդների հասնող բյուջեի մասին խոսակցությունները դատարկ բաներ են», - ընդգծել է ՍԻՄ ղեկավարը:

Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության մասին պայմանագրին, ապա Բաբուխանյանը գտնում է, որ Բաքուն երկու ուղի ունի` կամ պետք է հասկանա, որ սպառնալիքներով ու նենգությամբ ոչնչի չի հասնի, կամ պետք է ընդունի պանթուրքիզմի գաղափարախոսությունը: «Ադրբեջանը պետք է հրաժարվի ռասիզմից, ինչը թունավորում է բնակչությանը: Ես կարծում եմ, որ այդ երկրում կգտնվեն սթափ դատող քաղաքագետներ, որոնք Բաքուն կհանեն այդ կործանարար ուղուց», - ասել է Հ. Բաբուխանյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---