Բեկոր Փափազյան. « Տաթևի եկղեցական համալիրին կից առաջին հյուրանոցները կբացվեն 2013 թ.»PanARMENIAN.Net - Տաթևի եկեղեցական համալիրին կից առաջին հյուրանոցները կբացվեն 2013 թ., իսկ այդ ընթացքում ծրագրվում է ավելացնել զբոսաշրջիկների թիվը և զարգացնել Նորավանքից դեպի Գորիս ձգվող հարավային միջանցքը: Այս մասին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: Հայաստանի հյուրանոցների բարձր գնային քաղաքականության մասին խոսելով, նա ասել է, որ դա բացատրվում է այդ բնագավառի ոչ մեծ պահանջարկով: «Զբոսաշրջիկների քանակը երկրում եթե կտրուկ աճի, ապա կաճի նաև հյուրանոցների քանակը, մրցունակությունը կբարձրանա, և խոշոր գործարարները մատչելի լինելու քաղաքականություն կվարեն», - ասել է Բեկոր Փափազյանը: Հայաստանի հյուրանոցների ընկերակցության նախագահի տեղակալ Հակոբ Հակոբյանն, իր հերթին, ասել է, որ զբոսաշրջային այլ երկրներում, ինչպիսիք են, օրինակ` Թուրքիան և Վրաստանը, որտեղ նախընտրում են հանգստանալ հայ զբոսաշրջիկները, հարկային դաշտն ավելի նպաստավոր է զբոսաշրջության զարգացման համար: Իսկ Հայաստանի զբոսաշրջային մեկ այլ կազմակերպության` տուրօպերատորների ընկերակցության նախագահն ասել է, որ Հայաստանի հյուրանոցները ծանրաբեռնված են ընդամենը 25-30 տոկոսով, քանի որ գները սահմանվում են «օդից» և հենց դա էլ խրտնեցնում է զբոսաշրջիկներին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |