Թուրքիայի ԱԳՆ. «Եթե Թուրքիան թույլտվություն չտա, ապա Հայաստանում ՆԱՏՕ-ի զինավարժությունները կարգելվեն»24 օգոստոսի 2010 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան եթե համաձայնություն չտա նատոյական պահակախմբին իր սահմանով Հայաստան մտնելու, ապա ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որ նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 11-17-ին, կարգելվեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ Եվրասիայի երկրների բաժնի ղեկավար Մեհմեդ Ֆետիհ Ջեյլանը: «Թուրքիան տեսականորեն կարող է թույլ չտալ և սահմանը չբացել` անհրաժեշտ սարքավորումները տեղ հասցնելու համար: Սակայն դրանք արտակարգ իրավիճակներին ուղղված զորավարժություններ են, որոնք նախապատրաստում են տարերային աղետների դեմ պայքարին: Այն ռազմական բնույթ չի կրելու», - ասել է նա: Ջեյլանի խոսքերի համաձայն, եթե ՆԱՏՕ-ն Թուրքիայի սահմանով զորավարժությունների համար Հայաստան տեղափոխեր ռազմատեխնիկական սարքավորումներ, ապա Անկարան իր համաձայնությունը չէր տա: «Այնպիսի սցենար է, կարծես, Հայաստանում երկրաշարժ է, իսկ ՆԱՏՕ-ի ուժերը գնում են անհրաժեշտ օգնությունը ցույց տալու», - բացատրել է Ջեյլանն, ավելացնելով, որ այդպիսի զորավարժություններ անցկացնելու համար Թուրքիան` որպես միության անդամ, չի կարող չթույլատրել իր սահմանով նատոյական պահակախմբի անցումը: Սակայն այս քայլը չի նշանակում, որ Թուրքիան պաշտոնապես կբացի Հայաստանի հետ իր սահմանը, ասել է դիվանագետը: Այս մասին հաղորդում է Trend News գործակալությունը: Հայ-թուրքական սահմանը Թուրքիան փակել է 1995 թ. ղարաբաղյան հակամարտության պատճառով` այդ պայքարում պաշտպանելով Ադրբեջանին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |