Հայաստանում 2010 թ. տեղադրվել են վճարային քարտերի սպասարկման ավտոմատ գանձման 754 մեքենաներ24 օգոստոսի 2010 - 19:05 AMT PanARMENIAN.Net - 2010թ. երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ հաճախորդներին վճարային քարտերի տրամադրումը կամ դրանց սպասարկումը իրականացրել են ՀՀ տարածքում գործող 20 առևտրային բանկեր: Ընդ որում, 19 առևտրային բանկեր անդամակցում են «ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգին: Հաշվետու ժամանակահատվածում քարտերի սպասարկման նպատակով տեղադրվել են 18 նոր ավտոմատ գանձման մեքենաներ և 2010թ. երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ դրանց ընդհանուր քանակը կազմել է 754: Այդ թվում`«ԱրՔա» վճարային քարտերի սպասարկումը իրականացվում է 697 ավտոմատ գանձման սարքավորումների միջոցով: Առևտրային բանկերի տեղադրած POS - տերմինալների ընդհանուր քանակը կազմել է 2961, որից 442-ը տեղադրված է առևտրային բանկերի ստորաբաժանումներում: Տեղադրված իմպրինտերների ընդհանուր քանակը կազմել է 25: 2010թ. երկրորդ եռամսյակում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 130 մլրդ դրամի 2790246 գործառնություն: Այդ թվում` քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է մոտ 9.4 մլրդ դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |