Հայաստանը հաքերային գրոհների և համակարգչային վիրուսներով վարակվելու քանակությամբ զբաղեցնում է երրորդ տեղը25 օգոստոսի 2010 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և Ադրբեջանը մտել են այն երկրների հնգյակ, որոնք ամենաշատն են ենթարկվում հաքերային գրոհների և վիրուսներով վարակվելու: Հայաստանում յուրաքանչյուր 24-րդ համակարգիչ և Ադրբեջանում յուրաքանչյուր 39-րդ համակարգիչ կարող են ենթարկվել վիրուսային հարձակման: Այդպիսի տեղեկատվություն է պարունակվում AVG ընկերության հաշվետվությունում: Ցուցակը գլխավորում են Թուրքիան և Ռուսաստանը: Տեղեկատվական անվտանգության առումով ամենաանվտանգ երկրներն են Ճապոնիան, Թայվանը, ինչպես նաև մի շարք աֆրիկյան երկրներ (Սիերա Լեոնե, Նիգերիա և այլն): AVG ընկերության ավագ գիտաշխատող Ռոջերս Թոմպսոնի խոսքերով, Թուրքիայում, Ռուսաստանում, Հայաստանում և Ադրբեջանում ցուցանիշների բարձր մակարդակի պատճառն անօրինական վեբ-կայքերի տարածված լինելն է, ինչպես նաև օգտագործողների անզգուշությունն ինտերնետում հղումներով և ֆայլերով փոխանակվելու ժամանակ: AVG ընկերությունը համաշխարհային առաջատար է տվյալների պաշտպանության ապահովման ծրագրերի ստեղծման ոլորտում: Ընկերության հաճախորդներն են ավելի 80 մլն տնային օգտագործողներ և փոքր ձեռնարկություններ 167 երկրներում: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |