Հայաստանի հավաքականն օլիմպիական խաղերից վերադառնում է 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներով25 օգոստոսի 2010 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Հայ մարզիկներն ավարտել են իրենց ելույթները Սինգապուրի ամառային պատանեկան օլիմպիական խաղերում: Վերջինը ելույթ են ունեցել հրաձիգ Ռոմիկ Վարդումյանը և թիավորող Էդգար Բաբայանը: Վարդումյանը 20 մասնակիցների շարքում զբաղեցրել է 10-րդ տեղը, օլիմպիական չեմպիոն է դարձել Դենիս Կուշնիրովը (Ուկրաինա), որը հավաքել է 578 միավոր: Բաբայանը 14 մարզիկների շարքում սլալոմ ոճում զբաղեցրել է 8-րդ տեղը, չեմպիոն է դարձել չինացի Հիադոնգ Յանգը: Արծաթե մեդալ է նվաճել ծանրորդ Գոռ Մինասյանը, բրոնզե մեդալներ են նվաճել` Սմբատ Մարգարյանը, ազատ ոճի մարզիկ Արտակ Հովհաննիսյանը և ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը: Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 26-ին, այդ ժամանակ կորոշվի Հայաստանի հավաքականի տեղը ընդհանուր թիմային հաշվարկում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |