Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպել է Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջասեմ ալ-Խուրաֆիի հետ![]() 25 օգոստոսի 2010 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Ս.թ. օգոստոսի 23-ին Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջասեմ ալ-Խուրաֆիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-քուվեյթյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Քուվեյթի Ազգային ժողովի նախագահը հայտնել է, որ խորհրդարանում սկսվել են հայ-քուվեյթյան միջխորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման աշխատանքները: Երկուստեք ընդգծվել է խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման, բարեկամության խմբերի միջև կապերի ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Քուվեյթի օրենսդիր մարմինների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կողմերի պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին: Հանդիպման ավարտին դեսպան Չարչօղլյանը Մուհամմադ Ջասեմ ալ-Խուրաֆիին է հանձնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի Հայաստան այցելության հրավերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |