«Ճանապարհորդություն առանց սահմանների»-ն Հայաստանում կհավաքի տարբեր երկրների 150 բայքերների25 օգոստոսի 2010 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ին Սևանա լճում մեկնարկել է «Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագիծը, որը կազմակերպվել է «National Geographic Traveler» ամսագրի հայկական հրատարակչության կողմից ՀՀ կառավարության աջակցությամբ: Նախագիծը կազմված է 5 փուլերից և կավարտվի հոկտեմբերի 16-ին Տաթև վանական համալիրում, որտեղ կբացվի աշխարհում ամենաերկար ճոպանուղին: Ռեգատայի ավարտից հետո, որը տեղի կունենա «Նաիրի» և «Անի» առագաստանավերով Ցափաթաղ- Այրիվանք-Շորժա-«Ճայերի կղզի»-Սևանա թերակղզի երթուղով, մեկնարկելու է երկրորդ միջոցառումը` ձիարշավը: Ձիարշավի մասնակիցները կանցնեն Մետաքսի ճանապարհի տարբեր հատվածներով` այդ փուլն ավարտելով «Քարվանսարայ» պատմական հուշարձանի մոտ` Սելիմի լեռնանցքում: Այնուհետև սեպտեմբերի 10-20-ը կկայանա Հայաստանում առաջին բայքերային մշակույթի փառատոնը, որը կմիավորի տարբեր երկրների 150 բայքերների: Բայք-փառատոնի հանդիսավոր ավարտը կկայանա սեպտեմբերի 18-20-ին Ջերմուկում կայանալիք միջազգային ռոք-փառատոնով: Բայք-փառատոնի շրջանակներում բայքերները կանցնեն Բագրատաշեն-Ախթալա-Դիլիջան-Սևան-Սելիմի լեռնանցք-Ջերմուկ երթուղով: «Բացի մարզական միջոցառումներից, Ջերմուկում բաց երկնքի տակ տեղի կունենա «Music without borders» ռոք-փառատոնը, որի նպատակն է նպաստել տարբեր մշակույթների միջև երկխոսությանը»,- ասել է «National Geographic Traveler» ամսագրի հայկական հրատարակչության տնօրեն Աշոտ Նիկողոսյանը: «Music without borders» փառատոնը կազմված է երկու մասից` «Հայկական կիթառ» և ռոք-փառատոն: «Հայկական կիթառին» կմասնակցեն 15 կիթառահարներ Հայաստանից և 5 աշխարհահռչակ կիթառահարներ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Բրազիլիայից և Վրաստանից: Ռոք-փառատոնում ելույթ կունենան 4 հայկական և 4 արտասահմանյան խմբեր: Նախագծի եզրափակիչ փուլն է Ռուսաստան-Ղազախստան-Իրան-Թուրքիա-Վրաստան-Հայաստան երթուղով ավտովազքը: «Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագծի շրջանակներում տեղի կունենա միջազգային համաժողով Վաշինգտոնից «National Geographic Traveler» ամսագրի գլխավոր գրասենյակի և ամսագրի բոլոր 14 հրատարակչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաժողովը տեղի կունենա Ջերմուկում և Տաթևում: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ |