Հայ դպրոցականները կարող են մասնակցել «Ապագայի գիտնականները» մրցույթին25 օգոստոսի 2010 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Intel գործակալությունն ու Մոսկվայի պետական համալսարանը հայտարարում են ԱՊՀ երկրների բարձր դասարանցի դպրոցականների գիտատեխնիկական աշխատանքների մրցույթ, որն անվանվելու է «Ապագայի գիտնականներ»: ՄՊՀ-ի կայքէջում տեղադրված տեղեկատվության մեջ ասվում է, որ մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի հոկտեմբերի 9-ին, Մոսկվայում, հինգերորդ «Գիտության փառատոների» շրջանակներում: Փառատոնում հաղթողները պետք է մրցեն 2011 թ. մայիսին Լոս Անջելեսում անցկացվող Intel International Science and Engineering Fair (Intel ISEF) միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունքի համար: Intel ISEF-ը ԱՄՆ-ում անցկացվող միջազգային խոշորագույն մրցույթներից է, որի ընթացքում մրցում են դպրոցականները: Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Կիրգիզիայի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի պետական, ոչ պետական և գյուղական ուսումնական հաստատությունների 9-11-րդ դասարանցիները: Նրանք ներկայացնելու են մաթեմատիկայի, ծրագրավորման, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, կյանքի, Երկրի մասին գիտության, ինժեներային գիտությունների և այլնի մասին գիտահետազոտական նախագծեր: Մրցույթում առաջ քաշվող աշխատանքները պետք է բովանդակեն հետազոտական կամ գիտական նորույթներ և կիրառական խնդիրների լուծման ելակետեր: Բոլոր նախագծերը գնահատելու են հանձնաժողովի արհեստավարժ անդամները, որոնք ԱՊՀ երկրների միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների, Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան համալսարանի և Intel գործակալության ներկայացուցիչներն են լինելու: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |