Հայաստանի նախագահը շնորհավորել է Ուկրաինայի իր գործընկերոջը` Անկախության օրվա առթիվ25 օգոստոսի 2010 - 16:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի ազգային տոնի` Անկախության օրվա առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի Վիկտոր Ֆյոդորի, Ուկրաինայի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ իրականացվող պետականաշինության, տնտեսության և սոցիալական ոլորտների վերակազմավորման, միջազգային ասպարեզում երկրի դիրքերի հետագա ամրապնդման ուղեգիծը ծառայում է ուկրաինացի ժողովրդի երկարաժամկետ շահերին, Ուկրաինայի առաջընթաց և դինամիկ զարգացմանը: Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ այսօր մեր ժողովուրդների միջև բարեկամական ամուր կապերի վրա հիմված հայ-ուկրաինական հարաբերություններում նկատվում է դրական տեղաշարժ, որն ունակ է ապահովելու միջպետական կապերի հետագա խորացումը` հիմնված փոխադարձ աջակցության ու հետաքրքրությունների վրա: Վստահ եմ, որ մեր միջև ձեւավորված վստահելի երկխոսությունն ու փոխըմբռնումը կնպաստեն երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանը, տնտեսական գործընկերության զարգացմանը, մեր երկրների միջև հումանիտար ու միջմարզային կապերի ընդլայնմանը: Հարգելի Վիկտոր Ֆյոդորի, Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, Ուկրաինայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն ու բարգավաճում»: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |