Ռուբեն Արևշատյան. «Վենետիկյան 54-րդ Բիենալեում ներկայացվելու է Հայաստանի ներկան, անցյալն ու ապագան»

PanARMENIAN.Net - Վենետիկյան 54-րդ Բիենալեում Հայաստանը ներկայացվելու է մի անսովոր նախագծով: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի տաղավարի հոգաբարձու, արվեստագետ Ռուբեն Արևշատյանը: Այդ նախագծի գաղափարը թեև մշակման գործընթացում է, սակայն Արևշատյանը հայտնել է, որ այն վերաբերում է Հայաստանի ներկային, անցյալին ու ապագային: Նրա խոսքերի համաձայն, ջանալու են Հայաստանի ժամանակակից արվեստը ներկայացնել որպես համաշխարհային արվեստի մի մասնիկ:

Վենետիկյան 54-րդ բիենալեն մեկնարկելու է 2011 թ. հունիսին և հունիսի 4-ից նոյեմբերի 27-ին անցնելու է «Տիեզերքը տիեզերքւմ» նշանաբանով: Հայաստանը վենետիկյան բիենալեին մասնակցում է 1995 թ.-ից:

Վենետիկյան բիենալեն հիմնադրվել է 1895 թ.` որպես «Վենետիկի միջազգային գեղարվեստական ցուցահանդես»: Առաջին Բիենալեի ժամանակ ներկայացվել են 16 երկրի նկարիչների գործեր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---