ՄՖԿ-ն մտադիր է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում26 օգոստոսի 2010 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Թանելի հետ: Քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման, ՄՖԿ-ի հետ ինչպես խորհրդատվական, այնպես էլ ներդրումային ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Սերժ Սարգսյանը ողջունել է մեր երկրում Կորպորացիայի գործունեության ակտիվացումը և պատրաստակամությունը` միջազգային փորձագետների ներգրավմամբ աջակցելու Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտների զարգացմանը: Նախագահն ընդգծել է հատկապես բանկային, էներգետիկ, հանքարդյունաբերության ոլորտներում, գործարար միջավայրի բարեփոխումների և կառավարման համակարգի պարզեցման ուղղություններով ՄՖԿ-ի խորհրդատվական ծառայությունների կարևորությունը, նշելով, որ նաև կոնկրետ գործարար ծրագրերին կորպորացիայի ներդրումային մասնակցությունը չափազանց օգտակար կլինի: ՄՖԿ-ի գործադիր փոխնախագահ Լարս Թանելը, խոսելով Հայաստանում կորպորացիայի գործունեության ընդլայնման ու առաջիկայում իրականացվելիք ծրագրերի մասին, վստահեցրել է, որ դրանց արդյունքները մոտ ապագայում արդեն տեսանելի կլինեն: Տեղեկանք. Միջազգային ֆինանսական կորպորացիան` IFC (ՄՖԿ) Համաշխարհային բանկի խմբի անդամ է: Հայաստանը ՄՖԿ-ի անդամ և բաժնետեր է դարձել 1995թ.: Կորպորացիան Հայաստանում խորհրդատվական ծառայություններ սկսել է մատուցել 1999 թվականից, իսկ ներդրումներ կատարել` 2000 թվականից: Առ այսօր ՄՖԿ-ն Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներում ներդրել է 87 մլն ԱՄՆ դոլար`18 ծրագրում: Կորպորացիայի գործունեության առաջնահերթություններն են` փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն աջակցությունը, էներգաարդյունավետության խթանումը` տեղական ընկերությունների մրցունակությունը բարձրացնելու և կլիմայական փոփոխությունները նվազագույնի հասցնելու համար, բանկերին և ընկերություններին օգնությունը` հաղթահարելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |