Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության միջազգային զարգացման հիմնադրամի միջև նախաստորագրվեց համաձայնագիր26 օգոստոսի 2010 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության միջազգային զարգացման հիմնադրամի (IFAD) միջև նախաստորագրվեց «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի» ֆինանսավորման մասին համաձայնագիրը, որով ՀՀ-ին կտրամադրվի 13.48 մլն դոլար փոխառություն և 500 հազար դոլար դրամաշնորհ` Հայաստանի գյուղական տարածքներում աղքատության կրճատմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով: Համաձայնագիրը նախաստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և Գյուղատնտեսության միջազգային զարգացման հիմնադրամի Հայաստանի ծրագրերի ղեկավար Հենինգ Պեդերսենը: Ծրագրի առաջին բաղադրիչը ներառում է «Հայկական միրգ» ԲԲԸ հիմնումով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջոցով պտղի և ընկուզեղենի արդյունավետ արտադրության կազմակերպումը: Այգեգործական ներդրումները նախատեսվում է իրականացնել Տավուշի և Վայոց Ձորի մարզերում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում: Երկրորդ` գյուղական ենթակառուցվածքներ բաղադրիչի օժանդակությամբ ներդրումներ կկատարվեն գազամատակարարում, ջրարբիացում, գյուղական ճանապարհներ ենթակառուցվածքներում: Այս բաղադրիչն ընդգրկելու է հանրապետության յոթ մարզերը (Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Արմավիր, Լոռի և Շիրակ): Փոխառության տրամադրման պայմաններն են` տարեկան 0.75% հաստատագրված ծառայավճար, 20 տարվա մարման ժամկետ, որից 10 տարին` արտոնյալ: Ծրագրի իրականացումը նախատեսվում է սկսել 2011 թվականին և ավարտին հասցնել 2016-ին: Այս մասին հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |