Հայաստանում իրական գործազրկության մակարդակը կազմում է 27.5 տոկոս

Հայաստանում իրական գործազրկության մակարդակը կազմում է 27.5 տոկոս

PanARMENIAN.Net - Աշխատանքի միջազգային կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանում իրական գործազրկության մակարդակը կազմում է 27.5 տոկոս, օգոստոսի 26-ին Երևանում լրագրողներին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության պետ Սոնա Հարությունյանը: Զբաղվածության պետական ծառայության տվյալներով, ընթացիկ տարվա օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 7 տոկոս:

Լոռվա մարզում այն կազմում է 11.1 տոկոս, Սյունիքի մարզում` 10.1, Շիրակի մարզում` 9.6, Կոտայքում` 9.3, Տավուշում` 8.7, Երևանում` 8.1:

Նրա խոսքերով, կանանց գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ` գործազուրկների ընդհանուր քանակի 70 տոկոսը

2010-ի հուլիսի ընթացքում գործակալությունում ներկայացվել է 1779 թափուր տեղ, ինչը 12.7 տոկոսով ավել է նախորդ ամսվա ցուցանիշից, իսկ 2009-ի հուլիսի համեմատ ավել է 55 տոկոսով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---