2010-ին Հայաստանում իրագործվել են մի շարք ծրագրեր աշխատաշուկայում լարվածության մեղմացման համար

PanARMENIAN.Net - 2010-ին Հայաստանում իրագործվել են մի շարք ծրագրեր աշխատաշուկայում լարվածության մեղմացման համար, Երևանում լրագրողներին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության պետ Սոնա Հարությունյանը:

Մասնավորպես, «Անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով աշխատանքի է տեղավորվել 140 մարդ, «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցություն» ծրագրով 79 մարդ աշխատանք է ստացել, «Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով` 1010 մարդ, «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրերով հաստատվել է 315 ծրագիր` 4211 աշխատանք փնտրողի ընդգրկմամբ:

Սոնա Հարությունյանը նաև հաղորդել է, որ ընթացիկ տարվա սկզբից աշխատանքի երեք տոնավաճառներին մասնակցել են 55 գործատու և 800 աշխատանք փնտրող:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---