Հայ-ռուսական հարաբերությունների վերջին գործընթացները որոշակի դժվարություններ են առաջացնում Ադրբեջանի մոտ

Հայ-ռուսական հարաբերությունների վերջին գործընթացները որոշակի դժվարություններ են առաջացնում Ադրբեջանի մոտ

PanARMENIAN.Net - Հայ-ռուսական հարաբերությունների վերջին գործընթացները որոշակի դժվարություններ են առաջացնում Ադրբեջանի մոտ, որը շարունակում է ղարաբաղյան հակամարտության լուծման ռազմական ճանապարհի վերաբերյալ ռազմատենչ քարոզչությունը: Այդ մասին լրագրողներին Երևանում ասել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքերով, Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարացնելու մասին արձանագրությունը պահպանում է ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում, ինչը մոտ ժամանակները պատերազմն անհավանական է դարձնում: «Պայմանագրում հստակ ասվում է, որ ռուսական զորքերը կպահպանեն ոչ միայն հայ-թուրքական, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանը: Ադրբեջանն էլ ցանկանում է կոմպենսացնել հայ-ռուսական համաձայնությունները`իր ցանկությունը մատուցելով որպես իրականություն»,- ասել է Ջամալյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---