Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան նույնիսկ ժամանակավոր չի բացի Հայաստանի հետ սահմանը27 օգոստոսի 2010 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան նույնիսկ ժամանակավոր չի բացի Հայաստանի հետ սահմանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն Քոնիայում բնակչության հետ հանդիպման ժամանակ: «ՆԱՏՕ-ի զորավարժությունները նվիրված են այնպիսի բնական աղետների հետևանքներին, ինչպիսին երկրաշարժն է: Թուրքիան` որպես ՆԱՏՕ-ի անդամ, բնականաբար կմասնակցի դրանց: Սակայն, նույնիսկ ժամանակավոր Հայաստանի հետ սահմանը չի բացվի: Այդ հարցն օրակարգում չկա»,- ասել է նա և ավելացրել, որ սեպտեմբերի 11-17-ը կայանալիք ՆԱՏՕ զորավարժությունները, որոնք մասնակցելու են նաև Թուրքիան և Հայաստանը, զուտ մարդասիրական բնույթ են կրում: Նա նաև հիշեցրել է, որ նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նա ասել է նույնը և կոչ արել չվստահել ՆԱՏՕ-ի պահակախմբի անցնելու համար հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին անհիմն լուրերին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |