Ավետիք Գրիգորյանը և Աշոտ Անաստասյանն Աբու-Դաբիի կայծակնային մրցաշարում զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը

Ավետիք Գրիգորյանը և Աշոտ Անաստասյանն Աբու-Դաբիի կայծակնային մրցաշարում զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը և Աշոտ Անաստասյանն Աբու-Դաբիում (ԱՄԷ), որտեղ ընթանում է կայծակնային մրցաշար, 9 հնարավորից վաստակել են 7-ական միավոր և 74 մասնակիցների շարքում զբաղեցրել համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը, հաղորդում է armchess.am-ը:

Իսկ Սալոնիկում (Հունաստան) ընթանում է Կալամարիա-օփեն մրցաշարը, որին մասնակցում են գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը, Աղասի Ինանցը և Վահե Բաղդասարյանը:

Օգոստոսի 26-ին կայացել է առաջին տուրը, և բոլոր հայ շախմատիստները հաղթանակ են տարել: Մրցաշարի մասնակիցները բաժանվել են երկու խմբի` A և B, բոլոր հայ շախմատիստները խաղում են A խմբում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---