Կարեն Թամազյան. Հայաստանի ֆինանսական շուկան զարգացման մեծ պոտենցիալ ունի![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսական շուկան բավական զարգացած չէ, բայց մեծ պոտենցիալ ունի, Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման բաժնի պետ Կարեն Թամազյանը: Նրա կարծիքով, 3-5 տարի անց երկրի ֆինանսական շուկան ավելի զարգացած կլինի իր նոր ֆինանսական և ներդրումային գործիքների շնորհիվ: «Եթե ՀՀ խորհրդարանը հաստատի կենսաթոշակային բարեփոխումների մասին օրինագիծը, ապա կստեղծվեն ներդրումային հիմնադրամներ, որոնք ֆինանսական շուկայի հիմնական ինստիտուտներից են»,- ասել է նա: Թամազյանը նաև ավելացրել է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծման դեպքում ֆինանսական շուկայի մասնակիցները շահագրգռված կլինեն ֆինանսական շուկայի զարգացման ուղիների, ներդրումային գործիքների ստեղծման մեջ: Հայաստանում հունվարի 1-ից կներմուծվի կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգ, 2014-ից` պարտադիր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |