Էդուարդ Շարմազանով. Մամեդովը խոստովանում է, որ նրա երկիրը փակուղի է մտել27 օգոստոսի 2010 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան արդեն երկրորդ անգամ ընդունում է իր երկրի արտաքին քաղաքականության տապալումը` խոստովանելով, որ Հայաստանի դիրքերն ուժեղանում են, և պաշտոնական Երևանը Թուրքիային բացահայտ թելադրում է իր կամքը: Նման կարծիք հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով երեկ Նովրուզ Մամեդովի արած հայտարարությունը` հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ: Շարմազանովի խոսքերով, այս հայտարարությամբ Բաքվում մեկնարկում է հակառուսական և հակաարևմտյան հիստերիայի հերթական փուլը. «Գործը հասել է նրան, որ Մամեդովը Արեւմուտքին մեղադրում է Հայաստանին բացահայտ պաշտպանելու մեջ` հարցականի տակ դնելով նաև Մոսկվայի` ՄԽ համանախագահող երկրի միջնորդական անաչառությունը: Այստեղից հետևությունը մեկն է Մամեդովը խոստովանում է, որ իր երկիրը փակուղի է մտել»,- ընդգծեց ՀՀԿ մամլո քարտուղարը: Նախօրեին Նովրուզ Մամեդովնադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ «այսօր Արևմուտքը և Եվրոպան, այսինքն նոր աշխարհի առաջատար պետությունները բոլոր ջանքերն ուղղել են նրան, որպեսզի աջակցեն Հայաստանին: Բացի դրանից, նրանք չեն ձգտում թաքցնել դա: Մի կողմից, նրանք հաշտվում են Հայաստանի քաղաքականության հետ, մեկ այլ կողմից` նախատեսված միջոցառման շրջանակներում, հաճոյանալով Հայաստանին, նրան օգնություն են տրամադրում: Դրա օրինակ է հայ-թուրքական սահմանի բացումը ՆԱՏՕ կողմից սեպտեմբերի 11-17-ը անցկացվող միջոցառման ժամանակ»:
Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին |