«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հայտարարեց նոր կորպորատիվ ինտերնետ կայքի մեկնարկի մասին![]() 27 օգոստոսի 2010 - 13:35 AMT PanARMENIAN.Net - 2010թ. օգոստոսի 27-ին սկսեց գործել ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր կորպորատիվ ինտերնետ կայքը: ՎՏԲ խմբի տեղեկատվական ռեսուրսների զարգացման ռազմավարությանը համապատասխան ՎՏԲ-Հայաստան Բանկի նկատմամբ կիրառվել է խմբի կայքերի ձևավորման նոր միասնական ֆիրմային ոճ` հաշվի առնելով հայկական շուկայի պահանջները: ՎՏԲ-Հայաստան Բանկի նորացված ինտերնետ կայքի մեկնարկը տեղի ունեցավ ՎՏԲ դուստր ընկերությունների բոլոր կայքերի պարունակության կառավարման նախկին համակարգից Միասնական տեղեկատվական hամակարգ (ՄՏՀ) տեղափոխման շրջանակներում: Այժմ ՎՏԲ-Հայաստան բանկի կայքի այցելուները հնարավորություն ունեն օպերատիվ կերպով ստանալ մանրամասն տեղեկություն պրոդուկտների, տրամադրվող ծառայությունների, սպասարկման պայմանների, սակագների մասին և այլն: Պարունակության ընդլայնված տարածքը թույլ է տալիս կայքի այցելուներին ստանալ առավել մեծ քանակությամբ տեղեկատվություն նվազագույն ժամանակում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |