Արդշինինվեստբանկն արժանացել է Citibank-ի մրցանակին` փոխանցումների բարձր որակ ապահովելու համար![]() ![]() PanARMENIAN.Net - Նյույորքյան Citibank-ը Արդշինինվեստբանկին շնորհել է մրցանակ` ԱՄՆ դոլարով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: Արդշինինվեստբանկի Citibank-ին կատարած փոխանցումների ավելի քան 99 տոկոսը համապատասխանել են վճարման հանձնարարականի ստանդարտներին, ինչի շնորհիվ Citibank-ում դրանք մշակվել են ավտոմատ կերպով` առանց մարդկային միջամտության: Այս մրցանակը մեկ անգամ ևս վկայում է Արդշինինվեստբանկի անձնակազմի աշխատանքային բարձր պատասխանատվության, մասնագիտական հմտության և արհեստավարժության մասին: Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. «Նման մրցանակները մեզ պարտավորեցնում են լինել առավել ուշադիր և պատասխանատու, թե’ մեր հաճախորդների, և թե’ արտերկրի գործընկեր բանկերի նկատմամբ: Ի դեպ, սա արդեն երկրորդ նմանատիպ մրցանակն է: Արդշինինվեստբանկը 2006թ. նույնպես արժանացել է Citibank-ի հատուկ մրցանակին` Citibank ուղղված դոլարային վճարումների համար: Հավաստիացնում եմ, որ Արդշինինվեստբանկը շարունակելու է մնալ վստահելի և հուսալի գործընկեր իր բոլոր հաճախորդների համար»: Այս մասին հաղորդում է Արդշինինվեստբանկի մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |