Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ադրբեջանը չի մասնակցի27 օգոստոսի 2010 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-17-ին Հայաստանում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ադրբեջանը չի մասնակցի, հաղորդել են Ադրբեջանի ՊՆ-ից: «Մենք կտրականապես հայտարարում ենք, որ մեր զինծառայողները չեն մասնակցելու Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին», - հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության աշխատակիցը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանը մասնակիորեն մասնակցելու է Հայաստանում տեղի ունենալիք Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժություններին: Այս մասին հաղորդել է Informer.az-ը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարը ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարելով, որ իր երկիրը մասնակցելու է Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին, նշել էր, որ դրանց մասնակիորեն մասնակցելու է նաև Ադրբեջանը: Սեպտեմբերի 11-17-ին ՀՀ Կոտայքի մարզի Արզնի քաղաքում անցկացվելու է «Հայաստան-2010» խորագրով ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որն ուղղված է լինելու տարերային աղետների հետևանքների վերացմանը: Եվրատլանտյան միության գործընկեր և Միջերկրածովյան երկխոսության 15 երկիր, ինչպես նաև 11 այլ երկրներ իրենց սպաներին գործուղելու են զորավարժություններին մասնակցելու: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |