IFC-ի գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Հ. Թանելը հանդիպել է Ամերիաբանկի ղեկավարության հետ27 օգոստոսի 2010 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին Համաշխարհային խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Հ. Թանելը IFC-ի այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այցելել է Ամերիաբանկ և հանդիպել բանկի ղեկավարության հետ: Պարոն Թանելը մեծ ներդրում է ունեցել IFC-ի գործունեության ընդլայնման, ինչպես նաև վերջինիս նոր ստեղծած շուկաների համար հնարավորությունների ստեղծման և մարդկանց կյանքի բարելավման առաքելության գործում: Հայաստան կատարած այցի ժամանակ պարոն Թանելը այցելել է Ամերիաբանկ` նպատակ ունենալով ծանոթանալու IFC-ի Ամերիաբանկին տրամադրած միջոցների օգտագործման ուղղություններին, այդ միջոցների շնորհիվ հաճախորդների աշխատանքներին, ինչպես նաև IFC-ի և Ամերիաբանկի հետագա անելիքներին: Հանդիպման մասնակիցները նշել է, որ Ամերիաբանկը հաջողությամբ և բավականին կարճ ժամկետներում է օգտագործել IFC-ի տրամադրած միջոցները: Նշենք, որ IFC-ն Ամերիաբանկին տրամադրել է 10 մլն ԱՄՆ դոլարի երաշխիք` միջազգային առևտրի ֆինանսավորման համար և 15 մլն ԱՄՆ դոլարի վարկ` փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար: Առևտրի ֆինանսավորման երաշխիքը բանկին հնարավորություն է ընձեռել ընդլայնելու իր հաճախորդների օտարերկրյա առևտրային գործարքները Հայաստանում: Ամերիաբանկը միացել է IFC-ի «Համաշխարհային առևտրի ֆինանսավորման ծրագրին»` որպես թողարկող բանկ և ստացել 100 տոկոս երաշխիք իր հաճախորդների ներկրման և արտահանման գործառնությունների համար, ներառյալ փոքր և միջին ձեռնարկությունները: Բանկը ստացել է նաև ծրագրում մասնակցող ավելի քան 300 բանկերի համաշխարհային ցանցից օգտվելու հնարավորություն: Կարևորելով վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման անհրաժեշտությունը տնտեսության համար` Ամերիաբանկն ակտիվորեն հանդես է գալիս այդ ոլորտի ֆինանսավորման տարբեր ծրագրերով: IFC-ից ստացված 15 միլիոն դոլարի վարկը Ամերիաբանկին հնարավորություն է տվել տրամադրելու երկարաժամկետ ֆինանսավորում Վայոց ձորի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի թվով 8 փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար, որոնց ընդհանուր դրվածքային հզորությունը կազմում է 26.08 ՄՎտ, իսկ կանխատեսվող էլեկտրաէներգիայի արտադրանքը`80.6 մլն ԿՎտ/ժ: Փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորումն օգնում է մեծացնելու Հայաստանի տեղական էլեկտրաէներգիայի արտադրությունը, դիվերսիֆիկացնել էլեկտրամատակարարման աղբյուրները, կրճատել ածխաթթու գազի արտանետումները և նվազեցնել երկրի կախվածությունը վառելիքի ներկրումից: Հանդիպման մասնակիցները դիտել են նաև տեսաֆիլմ "Ջերմուկ-2" փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ, որի նախագծային արժեքի գերակշիռ մասը ֆինանսավորվում է Ամերիաբանկի վարկային միջոցների հաշվին՝ IFC-ի տրամադրած վարկի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Ամերիաբանկի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |