Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները Աբխազիա կամ Հարավային Օսիա գնալու համար հայտնվել են Թբիլիսիի բանտում27 օգոստոսի 2010 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները որոշել են պատժել այն մարդկանց, ովքեր այցելել են Հարավային Օսիա կամ Աբխազիա: Այն մարդկանց, ում անձնագրերում Հարավային Օսիայի և Աբխազիայի սահմանապահների նշագրում կա, նրանց սպառնում է 2-4 տարվա բանտարկություն: Ընդ որում, ձերբակալվածը պատժվում է «պետական սահմանի խախտման» հոդվածով: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Շոթա Ուտիաշվիլին: Նրա խոսքերի համաձայն, այդ կարգը մտցվել է 2008թ. ռուս-վրացական հակամարտությունից հետո` համաձայն Վրաստանի բռնազավթման մասին օրենքի: Ռուսական թերթի տեղեկատվության համաձայն, Հայաստանի և Ռուսաստանի մի քանի քաղաքացիներ գտնվում են Թբիլիսիի բանտում` անօրինականորեն Վրաստանի սահմանն անցնելու մեղադրանքով: Սակայն նրանց առաջարկել են մի քանի հազար դոլար վճարելով ազատվել բանտից: Շոթա Ուտիաշվիլու խոսքերի համաձայն, այդպիսի հիմնախնդիրներն, իսկապես, միշտ ավարտվում են մոտավորապես հազար դոլար տուգանք մուծելուց հետո: Նա նաև հայտնել է, որ նման դեպքեր շատ են լինում: այս մասին հաղորդում է echo.msk.ru-ն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |