Ամերիկայի հայկական համաժողովը CNN-ի հակահայկական թեմաներով տեսանյութերի ցուցադրման դեմ համացանցային պայքար է սկսել![]() 27 օգոստոսի 2010 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համաժողովը CNN-ի հակահայկական թեմաներով տեսանյութերի ցուցադրման դեմ համացանցային պայքար է սկսել: «Ադրբեջանի ԶԼՄ-երի տարածած լուրերի համաձայն, CNN-ի ծրագրերից մեկը նախատեսում է հաղորդում պատրաստել ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևի մասին, որում կրկին փորձ է արվում սուտ ու կեղծ հորինվածքներով ներկայացնել Խոջալուի դեպքերը», - ասվում է ԱՀՀ մամլո հաղորդագրության մեջ: Որոշվել է այդ հաղորդումը ցուցադրել չորս օրվա ընթացքում հինգ անգամ` օգոստոսի 28-ից սկսած: «Ադրբեջանի կառավարությունը փորձ է անում CNN-ն օգտագործել իր հակահայկական քարոզչությունը միջազգային ասպարեզ հանելու համար», - ասվում է ԱՀՀ հաղորդագրության մեջ: ԱՀՀ-ն կոչ է անում բոլորին` էլեկտրոնային նամակներ ուղարկել CNN-ին, դրանք տեղադրելով http://capwiz.com/aaainc/issues/alert/?alertid=16213506 կայքէջում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |