Կարեն Ավագյան. «Բազե-2010»-ը ամենազանգվածային հավաքն է դարձել իր գոյության պատմության ընթացքում27 օգոստոսի 2010 - 19:08 AMT PanARMENIAN.Net - «Բազե» երիտասարդական հավաքին առաջին անգամ մասնակցում են Հայաստանի քաղաքական կուսակցությունների երիտասարդական ճյուղերի ներկայացուցիչները: Ծաղկաձորում Հայ երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը լրագրողներին հայտնել է, որ հավաքին մասնակցում են ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», ՄԻԱԿ, «Օրինաց երկիր», ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները: «Ցավոք սրտի, մեզ չեն միացել «Ժառանգություն», և ՀԱԿ ներկայացուցիչները, թեև հրավեր ստացել էին: Հուսով եմ, որ հետագայում նրանք նույնպես կմասնակցեն «Բազե» հավաքին: Մեր նպատակը միասնական ուժ ստեղծելն է», - նշել է Ավագյանը: Նա նաև ընդգծել է, որ «Բազե-2010»-ը ամենազանգվածային հավաքն է դարձել իր գոյության պատմության ընթացքում: Հավաքին մասնակցում են Հայաստանի, Արցախի և սփյուռքի տարբեր ծայրերից ժամանած 300 մարդ: Նրա խոսքերի համաձայն, 2002-2010 թթ. հավաքներին մասնակցել է 18-30 տարեկան 6000 երիտասարդ: «Այստեղ գալիս են ոչ թե հանգստանալու, այլ մրցելու: Նրանք այն մարդիկ են, ովքեր իրենց լավագույնս դրսևորել են մշակույթի և սպորտի բնագավառներում, և մենք արդեն առանձնացրել ենք մարդկանց, ովքեր «Բազե»-ից հետո ավելի հայտնի կդառնան», - ասել է Կարեն Ավագյանը: «Բազե» երիտասարդական հավաքի փակման արարողությանը կմասնակցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը Բլինքեն. ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը Նա նշել է, որ Վաշինգտոնը, նախկինի պես, պատրաստ է աջակցել այդ ջանքերին Ուկրաինացի պաշտոնյա․ ՀՀ-ն ճիշտ ժամանակին է ընտրել ինքնուրույն լինելու ճանապարհը Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում այն երկիրը, որը ներքին ուժեղ կամք ունի, որտեղ կա հզոր ներքին կորիզ, երբեք մենակ չի մնա Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել՝ կոչ անելով Ալիևին ազատ արձակել բոլոր հայ գերիներին «Նրանց կալանավորումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- ասվում է հայտարարության մեջ |