Վրացի քաղաքագետը Վրաստանի և Ադրբեջանի համադաշնությունը բլեֆ է համարում28 օգոստոսի 2010 - 11:55 AMT PanARMENIAN.Net - «Հուսով եմ, որ համադաշնության մասին հայտարարությունը հերյուրանք է: Ամեն դեպքում, նոր Սահմանադրությունում, որն այս օրերին քննարկվում է, այդ մասին ոչինչ չկա: Եթե իշխանությունները լրջորեն մտածում են այդ համադաշնության մասին, ապա Ադրբեջանի հետ նոր հարաբերությունները Վրաստանի համար մեծ վտանգ կպարունակեն» ,- հայտարարել է վրացի քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին: Նրա կարծիքով, չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունում Վրաստանը կանցնի Ադրբեջանի կողմը: «Երկրորդ, կսրվի Ջավախեթի հարցը. եթե մինչև հիմա այնտեղի անջատողական տրամադրությունները հաջողվում էր ճնշել առաջին հերթին Երևանի շնորհիվ, ապա այդ համադաշնության դեպքում Երևանը շահագրգռված չի լինի Ջավախեթում կայունության պահմանման մեջ: Երրորդ, համադաշնության ստեղծումը նախ և առաջ ենթադրում է միասնական բանակ, և արժե արդյոք խոսել ռազմական վտանգների մասին` հաշվի առնելով Վրաստանի և Ադրբեջանի տարածքային խնդիրները: Համադաշնության գաղափարն ուշադրության կարժանանար, եթե նրա օգնությամբ կարելի լիներ լուծել տարածքային խնդիրներ, բայց Բաքու-Թբիլիսի դաշինքից ոչինչ չիփոխվի, իսկ Երևանն, իհարկե, չի միանա դրան»,- ասել է վրացի քաղաքագետը: «Հարավային Կովկասի պատմականորեն համադաշնային կառուցվաքը միշտ թելադրվել և պարտադրվել է դրսից` Պարսկաստանի, Թուրքիայի կամ Ռուսաստանի կողմից: Հենց որ արտաքին ճնշումը թուլանում էր, համադաշնությունն իսկույն վերանում էր, ընդհուպ մինչև նախկին անդամների հետ հարաբերությունների պարզաբանում»,- ասել է նա, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |