39-րդ Համաշխարհային շախմատային օլիմպիադային կմասնակցեն 1376 շախմատիստներ 158 երկրներից28 օգոստոսի 2010 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 3-ը Հանտի Մանսիյսկում տեղի կունենա 39-րդ Համաշխարհային շախմատային օլիմպիադան, որն ունենալու է մասնակիցների ռեկորդային քանակ. այս տարի օլիմպիադային կմասնակցեն 1376 շախմատիստներ 158 երկրներից: Օլիմպիադայում հանդես կգան 67 արտասահմանցի և 66 ռուս մրցավարներ, իսկ FIDE-ի միջազգային հայ մրցավար Աշոտ Վարդապետյանը նշանակվել է գլխավոր մրցաշարի տեղակալ, որն առաջին անգամ կին կլինի: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 10 մլն ռուբլի: «Այս փուլում տարածաշրջանը պատրաստ է ընդունել օլիմպիադան, հնարավոր է` ինչ-որ փուլում հուզմունք և տագնապ է եղել, բայց հիմա օբյեկտը լիովին պատրաստ է շահագործման և օլիմպիադան ընդունելու հետ կապված խնդիրներ չկան,- ասել է Հանտի Մանսիյսկի ինքնավար մարզի ղեկավար Նատալյա Կոմարովան,- հատուկ օլիմպիադայի համար կառուցվել է շախմատային պալատ»: Օլիմպիադայում կկիրառվի նորագույն համակարգչային ծրագիր, որը միաժամանակ հետևի 600 շախմատիստների խաղին և կընտրի 20 լավագույն պարտիաները: Օլիմպիադայի ժամանակ կկայանա շախմատի նահանգապետի 6-րդ գավաթը, որի համար կպայքարեն 150 մասնակիցներ, տեղի կունենա նաև մանկական շախմատային փառատոն, որին կմասնակցեն 500 երեխաներ Հայաստանից, Ուզբեկստանից, Թուրքիայից և Ղազախստանից: Համաշխարհային շախմատային օլիմպիադան մասնակցության հայտ ներկայացրած երկրների քանակությամբ երրորդ տեղում է ամառային օլիմպիական խաղերից և թեթև ատլետիկայի ԱԱ-ից հետո: Օլիմպիադայի հանդիսավոր բացմանը ներկա կլինեն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և վարչապետ Վլադիմիր Պուտինը Օլիմպիադայի գործող չեմպիոնը Հայաստանի հավաքականն է, որը երկու տարի շարունակ Թուրինում և Դրեզդենում հավասարը չի ունեցել: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |