Թուրքիայի նախագահը ջանքեր կգործադրի կանխելու ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումըPanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը սեպտեմբերի 19-ին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպելու է հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Sabah թերթը գրում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի գլխավոր խորհրդական Ֆերդինանդ Սինիրլիօղլուի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ հրեական կազմակերպությունները դժգոհել են Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունից, մասնավորապես` թուրք-իսրայելական հարաբերությունների հարցում, ինչպես նաև Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների մասին բանաձևի ընդունման ժամանակ Անկարայի դիքորոշումից: Բացի այդ, ԱՄՆ հրեական լոբբին դժգոհել է, որ ԱՄՆ կատարած այցի ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրենց հետ չի հանդիպել: Թերթը գրում է նաև, որ Գյուլը հրեական կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում կփորձի վերացնել նրանց մոտ հակաթուրքական տրամադրությունները, ինչպես նաև կանխել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հնարավոր ընդունումը:
Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |