Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ![]() 29 օգոստոսի 2010 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-ին աշխատանքային այցով Արցախ է մեկնել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Օգոստոսի 29-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այցելել են Ստեփանակերտում գործող մի շարք կրթամշակութային հաստատություններ: Նախագահները ծանոթացել են թիվ 11 ավագ դպրոցի նորակառույց մասնաշենքին և Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի աշխատանքին: Նախագահներին ուղեկցում էին Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, "Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |