«Բանանցն» ու «Փյունիկը» միավորներ են կորցրել Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ փուլում30 օգոստոսի 2010 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի 19-րդ փուլում չորս խաղ է կայացել: Կենտրոնական խաղում «Բանանցը» ընդունեց «Փյունիկին»: Առաջին խաղակեսից հետո «Փյունիկի» ֆուտբոլիստները առաջ էին անցել հաշվում, գոլեր խփեցին Կարլեն Մկրտչյանն ու Էդգար Մանուչարյանը: Սակայն երկրորդ խաղակեսում Դենիրա Օրտեգան կարողացավ երկու գնդակ խփել և խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Հաղթանակի դեպքում «Փյունիկը» կկարողանար կրճատել միավորների տարբերությունը` հասցնելով այն երկուսի, սակայն առաջնության առաջատար «Բանանցն» կատարեց իր առջև դրված խնդիրն ու գլխավորում է աղյուսակը 45 միավորով: «Փյունիկը» երկրորդ տեղում է 40 միավորով: «Ուլիսը» չկարողացավ զբաղեցնել երկրորդ տեղը, ոչ ոքի խաղալով «Կիլիկայի» հետ, խաղն ավարտվեց 0:0 հաշվով: Հայաստանի 2009-ի բրոնզե մրցանակակիրը 39 միավորով 3-րդ տեղում է: «Միկան» նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասարին» Էդնեյ դե Օլիվեյրայի գոլի շնորհիվ: Իսկ «Իմպուլսն» ու «Շիրակը» 2-ական գոլ խփեցին մրցակցի դարպասներին, խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |