Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան պատրաստ է անցկացնել «Հայաստանի վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին Վանաձորում մեկնարկում է «Հայաստանի վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարը: Այդ մրցաշարին զուգահեռ տեղի կունենա նաև Հայաստանի մինչև 16 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության երկրորդ փուլը:

Գավաթի խաղարկությանը կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, Իրանից, Վրաստանից ու Բելառուսից: Օգոստոսի 30-ին Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը և հավաքականի մարզիկները հանդիպել են լրագրողներին: Ֆեդերացիայի նախագահն ընդգծել է, որ մրցաշարի նպատակն է հանդբոլի զարգացումն ու տարածումը Հայաստանում: «Մեր հավաքականի կազմում կխաղան 7 հանդբոլիստներ Հայաստանից և 9` Ֆրանսիայից: Մարզիչ Պատրիկ Օտամյանի շնորհիվ, մեր հավաքականի կազմում կխաղան հայ մարզիկներ Ֆրանսիայի տարբեր քաղաքներից»,-ասել է Գրիգորյանը:

Մարզիչ Պատրիկ Օտամյանն ասել է, որ մարզիկները ծանոթ են մրցակիցների հնարավորություններին: «Մինչ համատեղ հավաքը մենք մարզվել ենք Երևանում, իսկ տղաները, Օտամյանի ղեկավարությամբ, Ֆրանսիայում: Խաղացողների մոտ զգացվում է հաղթելու ցանկությունը և մարզումների ժամանակ յուրաքանչյուրը փորձում է դրսևորել իրեն լավագույն կողմից»: Հավաքականի խաղացող Ալեքս Կումրյանը, որը հանդես է գալիս Ֆրանսիայում, ուրախ է ժամանել հայրենիք: «Ես հպարտությամբ եմ կրում Հայաստանի հավաքականի համազգեստը: Խաղացողներից շատերն առաջին անգամ են Հայաստանում և սա լավ հնարավորություն է ծանոթանալ երկրին և հանդես գալ միջազգային մրցաշարում»,-ասել է Կումրյանը:

Ըստ ֆեդերացիայի նախագահի, այդ մրցաշարը թույլ կտա նրանց համալրել հավաքականը և նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը և «Չելենջ տրոֆի» միջազգային մրցաշարին, որը կանցնի 2011 թվականին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---