Կալամարիա-օփեն մրցաշարում Զավեն Անդրիասյանը զբաղեցնում է երկրորդ տեղը

Կալամարիա-օփեն մրցաշարում Զավեն Անդրիասյանը զբաղեցնում է երկրորդ տեղը

PanARMENIAN.Net - Հունական Սալոնիկ քաղաքում շարունակվում է միջազգային Կալամարիա-օփեն

մրցաշարը: 6-րդ տուրում Զավեն Անդրիասյանը ոչ ոքի է խաղացել Սուատ Ատալիկի հետ (Թուրքիա) և 5 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը` առաջատարին զիջելով միայն լրացուցիչ արդյունքներով:

Վահե Բաղդասարյանը հաղթել է Նիկոլաս Մոշոուտասին (Հունաստան) և 3.5 միավորով 21-րդն է: Աղասի Ինանցը զիջել է Ստամատիս Արգիրոուդիսին (Հունաստան) և 3 միավորով 27-րդ տեղում է:

7-րդ տուրում Անդրիասյանը կխաղա Իոաննիս Նիկոլաիդասի (Հունաստան) հետ, Բաղդասարյանը` Աստա Ասիմենոիսի (Հունաստան), Ինանցը` Օդիսեաս Քեսիդասի (Հունաստան) դեմ :

Հայաստանի 47 ներկայացուցիչներ սեպտեմբերի 19-29-ը Բաթումում (Վրաստան) կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Պատվիրակության ղեկավարը Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ, օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանն է, հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---