«Ճամփորդություն առանց սահմանների» նախագծի իրականացման համար կծախսվի 350 հազար դոլար30 օգոստոսի 2010 - 15:17 AMT PanARMENIAN.Net - TWB ընկերությունը, որը լույս է ընծայում National Geographic Traveler (Armenia) ամսագիրը, կազմակերպել է 6 փուլերից կազմված մի նախագիծ, որը կոչվում է «Ճամփորդություն առանց սահմանների»` նվիրված Հայաստանի հարավում Տաթևի ճոպանուղու բացմանը: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել նախագծի կազմակերպիչ, National Geographic Traveler (Armenia) հանդեսի գլխավոր խմբագիր Արեգ Նազարյանը: Ըստ նրա, նախագիծը ներառում է ջիպերով միջազգային ռալլի Ռուսաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Թուրքիա-Վրաստան-Հայաստան երթուղով, առագաստանավերի միջազգային ռեգատա Սևանա լճում, ձիարշավ Մեծ մետաքսի ճանապարհի հայաստանյան հատվածով: Ավտոռալլիի հետ կապված միակ խնդիրն, ըստ կազմակերպիչների, կարող է լինել ռուսաստանցիների մուտքի հարցը Իրան կամ Վրաստան: Բացի այդ, նախագծի շրջանակներում տեղի կունենա «Music without borders» ռոք և բայք փառատոն բաց երկնքի տակ, որը կմեկնարկի Ախթալայում, հետո կշարունակվի Սևանում և կավատրվի Ջերմուկի օդանավակայանում: «Ճամփորդություն առանց սահմանների» նախագծի շրջանակներում տեղի կունենա միջազգային կոնֆերանս «National Geographic Traveler»-ի գլխավոր գրասենյակի և ամսագրի բոլոր 14 հրատարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ըստ Արեգ Նազարյանի, «Ճամփորդություն առանց սահմանների» նախագծի արժեքը 350 հազար դոլար է: Հայաստանի կառավարությունը հատկացրել է 27,6 մլն դրամ «National Geographic Traveler» կոնֆերանսի կազմակերպման համար, իսկ OSCE-ին ֆինանսական աջակցություն կցուցաբերի ռոք-փառատոնին: Նախագիծն արժանացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հավանությանն, այն իրականացվում է էկոնոմիկայի, արտաքին գործերի, սփյուռքի նախարարությունների, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, OSCE-ի և տարբեր երկրների դեսպանատների աջակցությամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում |