Վլադիմիր Կարապետյան. «Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձևը նենգափոխում է հակամարտության բուն էությունը»30 օգոստոսի 2010 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի մասին ՄԱԿ-ի վերջին բանաձևում, ի տարբերություն նախորդի, Ադրբեջանը նոր քայլ է կատարում «բռնազավթիչին» բացահայտելու ուղղությամբ, քանի որ այդ փաստաթղթում հղում է արվում Միջազգային հակամարտությունների մասին Ժնևի կոնվենցիային: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: Կարապետյանի խոսքերի համաձայն, Ադրբեջանն այդ բանաձևով հակամարտության բուն էությունը խեղաթյուրելու նպատակ է հետապնդում: « Նկատելի են Ադրբեջանի փորձերը` ԼՂՀ ինքնորոշման հարցը վերածելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային միջազգային վեճի: Քանի որ միջազգային հասարակայնությունը ԼՂՀ-ի մերձակա շրջանները համարում է բռնազավթած, ապա այդ բանաձևի ընդուման դեպքում զավթիչը նույնպես կբացահայտվի», ասել է ՀԱԿ ներկայացուցիչը: Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանը որոշակի քայլեր կձեռնարկի այդ բանաձևի դեմ», Վլադիմիր Կարապետյանն ընդգծել է, որ հայկական կողմը դեռևս այդ փաստաթղթի ձևավորման փուլում պետք է ՄԱԿ-ի գլխավոր գագաթաժողովի քննարկմանը հանձներ իր բանաձևն այն մասին, որ Ադրբեջանը չի պահպանում պայմանավորվածությունը և մշտապես խախտում է հրադադարի կանոնները: «Ցավոք, Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած կառույցը դա չի արել, ինչը ամոթալի բացթողում է», - նշել է նա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Փոխնախարար․ Չաբահար նավահանգստի նախագծին միանալու հարցում ՀՀ-ն գործնական փուլում է «Վերջանական որոշումները մի քանի ամսվա ընթացքում կկայացվեն»,–ասել է նա ԱՆ․ Աղետի գոտում խմելու ջրի մեջ ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել Հեղեղումից մինչ օրս խմելու ջրից 280 նմուշառում է կատարել Գալուզին․ ՀՀ–ն սկսել է խուսափել Ռուսաստանի հետ շփումներից ԱԳՆ–ի և ՊՆ-ի գծով Նա նշել է, որ 2023–ի նոյեմբերից ԱԳ նախարարների հանդիպում չի եղել ՀՀ–ն առաջին անգամ կողմ է քվեարկել Աբխազիայի և Հրվ. Օսիայի վերաբերյալ Վրաստանի ներկայացրած ՄԱԿ-ի բանաձևին Հայաստանը վերջին տարիներին չէր մասնակցում քվեարկությանը, իսկ մինչ այդ միշտ դեմ է քվեարկել |